• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի աշխատանքային այցը Ֆու Թո նահանգ։

09 օգոստոսի, 2023
ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի աշխատանքային այցը Ֆու Թո նահանգ։
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ օգոստոսի 9-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանն աշխատանքային այցով գտնվում էր Վիետնամի Ֆու Թո նահանգում։

Աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Կաժոյանը հանդիպեց Ֆու Թո նահանգի Ժողովրդական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆան Չոնգ Տանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Վիետնամի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, Հայաստանի մարզերի և Վիետնամի նահանգների՝ մասնավորապես Ֆու Թո նահանգի միջև առևտրա-տնտեսական, արդյունաբերական, զբոսաշրջային և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման ու խորացման հնարավորությունները, մտքեր փոխանակեցին տարածաշրջաններում ստեղծված ներկայիս իրավիճակի վերաբերյալ և այլ հարցեր։

Դեսպան Կաժոյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանրագույն իրավիճակը։

Ֆու Թո նահանգի Վիետնամի Ժողովրդական կոմիտեի նախագահի տեղակալ պարոն Ֆան Չոնգ Տանը ներկայացրեց նահանգի առավել զարգացած ոլորտները՝ հավելելով, որ նահանգի ուշադրության կենտրոնում էկոհամակարգի վերականգնման և զբոսաշրջության ոլորտների զարգացումը, որի շնորհիվ նահանգը գրավում է օտարերկրյա ներդրողների ուշադրությունը: Պարոն Տանը հանձնարարեց նահանգի արտաքին գործերի, ծրագրավորման և ներդրումների դեպարտամենտներին և այլ գործակալություններին սերտորեն համագործակցել Հայաստանի դեսպանության հետ և վերահաստատեց, որ Ֆու Թո նահանգը բարենպաստ պայմաններ կստեղծեն օտարերկրյա այդ թվում հայկական ձեռնարկությունների համար ներդրումների օրենքի դրույթների շրջանակներում, որոնք ներդրումներ կկատարեն նահանգում։

Ֆու Թո նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը դեսպան Կաժոյանին ուղեկցում էր ՀՀ դեսպանի օգնական տիկին Նգույեն Թան Տամը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: